Այսօր՝ հունիսի 15-ին, Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի հարևանությամբ գտնվող Աշտարակի վարչական շրջանի դաշտամիջյան հատվածում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշանակվել է դատափորձաքննություն՝ պարզելու համար մահվան հանգամանքները։ Մահացածը Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 68-ամյա Մ. Ավետիսյանն էր, ով որպես անհայտ կորած հունիսի 5-ից որոնվում էր Ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից։
Հայտնաբերվել է տղամարդու դի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ