Գյումրեցի երիտասարդի ականջը «Ֆեյսբուք»-ի պատճառո՞վ են կտրել. ականջը չի գտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին այն մասին, որ Շիրակի մարզի Առափ գյուղի «Փակ ծառ» կենտրոնի մոտակայքում վիճաբանության ժամանակ 23-ամյա երիտասարդի ականջը կտրել են: Դեպքից հետո նա տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, և ականջը պլաստիկ վիրահատության է ենթարկելու համար այն չի գտնվել: Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածով քրեական գործ է հարուցվել:

«Aravot.am»-ի փոխանցմամբ՝ 23-ամյա Տ.Ա.-ն ծանոթություն է հաստատել մի երիտասարդ, ամուսնալուծված կնոջ հետ, վերջինիս եղբայրն էլ, լսելով այս մասին, Տ.Ա.-ին նախազգուշացրել է հեռու մնալ, գործ չունենալ իր քրոջ հետ:

Այնուհետ այդ երկու երիտասարդները ժամադրվել են Շիրակի մարզի մոտակա գյուղերից մեկի՝ Առափիի չգործող ռեստորանի մոտ, որպեսզի հանդիպեն, զրուցեն: Այստեղ վիճաբանել են, այն վերածվել է ծեծկռտուքի, որն էլ ավարտվել է այս տհաճ միջադեպով:




Լրահոս