Երևանի քաղաքապետը` Դեմիրճյանների ընտանիքի հետ հակասությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զանգվածային լրատվամիջոցներով շրջանառության մեջ դրված տեղեկատվությունն առ այն, որ Կարեն Դեմիրճյանի արձանի բացման ժամկետի հետ կապված հակասություն կա Երևանի քաղաքապետի և Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամների միջև, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից արձանի բացման ժամկետ դեռևս սահմանված չէ: Ընդ որում, հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ արձանի բացման ժամկետի հետ կապված քննարկում, այդ թվում նաև Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամների հետ, չի եղել: Ավելին, Երևանի քաղաքապետի հարաբերությունները Դեմիրճյանների ընտանիքի հետ ջերմ է և որևէ հակասություն պետք չէ փնտրել:

Երևանի քաղաքապետարան




Լրահոս