ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹԱՆԿԸ ԳՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին հայտարարել է, որ իր երկիրն իրականում Հայաստանից մատակարարվող էլեկտրաէներգիայի կարիքը չունի: Սակայն, հաշվի առնելով բարեկամական հարաբերությունները եւ մեր երկրի բարդ վիճակը, Իրանը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ համաձայնագրի շրջանակներում էլեկտրաէներգիայի դիմաց գազի մատակարարման որոշմանը: Ռեյիսին նշել է, որ Իրանի գազի պաշարները զգալի են եւ իրականում կարող են բավարարել Հայաստանի գազի պահանջարկը, սակայն Հայաստանը նախընտրել է այլընտրանքային` Ռուսաստանից գազի ներկրումը: Դեսպանը հերքել է այն պնդումները, իբր Իրանն ավելի թանկ գնով է գազ մատակարարում Հայաստանին, քան Ռուսաստանը:

ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, ի՞նչը ստիպեց Հայաստանի իշխանություններին պետական շահը վեր դասել դիվանագիտական հարաբերություններից եւ նախընտրել թանկ գնով գազ ձեռք բերել Ռուսաստանից:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռուսաստանը վերջին տասնամյակում որդեգրել է էներգետիկ կոշտ քաղաքականություն, որով փորձում է աշխարհում իր մենաշնորհը տարածել այս ոլորտում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա գազի գնման գործում մեր երկիրը նախընտրեց Ռուսաստանին, քանի որ մենք կախյալ վիճակում ենք այդ երկրից: Հիշենք, որ ՌԴ-ն հասավ նրան, որ նվազեցրեց Իրան-Հայաստան գազատարի տարողունակությունը: Սա լավագույնս ցույց է տալիս Ռուսաստանի վերաբերմունքը այն հնարավորության նկատմամբ, որ կարող է ունենալ Հայաստանն Իրանից գազ ներկրելու եւ հոսանք արտահանելու գործում: Հետեւաբար, պատճառը Հայաստանի նվազ անկախությունն ու երկիշխանությունն են:

ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե մենք գազը գնենք Իրանից, ապա այն ձեռք կբերենք 1000 խմ-ն 335 դոլարով, ինչն անհամեմատ ավելի թանկ կլինի:

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս