ArmLur.am-ի տեղեկություններով այսօր՝ փետրվարի 17-ին, միջադեպ է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: Մեզ հասած տեղեկություններով՝ քաղաքի առևտրի կետերից մեկում վիճաբանություն է սկսվել սեփականատիրոջ և հաճախորդի միջև: Վիճաբանությունն այն աստիճան է սրվել, որ կողմերը որոշել են դիմել ձեռքերի օգնությունը: Հաճախորդը, ում անունը Արթուր է, հայհոյել է խանութի տիրոջը, ապա բռունցքներով հարվածել նրան:
Քաղաքում միջադեպի շուրջ տարբեր խոսակցություններ են պտտվում: Ասում են, թե եղել է գումարային հարցուպահանջ, իսկ մեկ այլ վարկածի համաձայն՝ տարաձայնության պատճառը անձնական բնույթ է կրել:
ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ Արթուրը միջադեպից հետո բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին, բացատրություններ տալուց հետո ազատ է արձակվել:
Ոստիկանության լրատվական բաժնից հաստատեցին մեր տեղեկությունը՝ հայտնելով միայն, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: