Ինչպես քիչ առաջ հայտնի դարձավ Armlur.am-ին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այսօր դատապարտյալ Գևորգը, որը գտնվում էր կարանտինի մեջ, ինքնասպանության փորձ է կատարել:
Հսկիչը լսել է նրա խռխռոցի ձայները և շտապել ձայնի ուղղությամբ: Նա կարողացել է օգնել դատապարտյալին, ինչի արդյունքում վերջինիս կյանքը փրկվել է:
Նշենք, որ Գևորգը մենակ է եղել խցում: Իսկ թե որն է եղել կատարվածի պատճառը, դեռ հայտնի չէ:
ՔԿՀ վարչությունից Armlur.am-ին հայտնեցին, որ կատարվածի վերաբերյալ տեղեկություն կներկայացնեն քիչ ուշ: