«Թե երբ է ստորագրվել, դա չեմ կարող հիշողությամբ ասել, հանկարծ չսխալվեմ: Ինչ վերաբերում է պայմանագրի տեքստին ծանոթանալուն, ապա, բացի կոմերցիոն բնույթ պարունակող մասից, մյուս մասը կարող ենք բացել եւ տալ ձեզ: Չեմ հիշում, հիմա կճշտեմ, կասեմ: Հիմա ասեմ, կասեք՝ մի ամիս շուտ ա ասում, մի ամիս՝ ուշ»:
Մարդն էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնն է զբաղեցնում եւ չի հիշում, թե երբ է ստորագրվել գազի գնի թանկացման վերաբերյալ ռուսական կողմի հետ պայմանագիրը: Չի հիշում, բայց ոչինչ, կճշտի կամ էլ կզանգի վարչապետին, կհարցնի, եթե, իհարկե, պայմանագիր՝ որպես այդպիսին, ինչպես ներկայացվում է, եղել է: Իսկ որ չի կարող ընթերցել կոմերցիոն բնույթ պարունակող մասը, ա՛յ դա հենց ամենաուշագրավ պահն է. չէ՞ որ հենց այդ կոմերցիոն մասն է ամենաշատը հետաքրքրում մարդկանց: Չէ՛, նախարարները թույլ են խաղում իրենց դերերը, գոնե նախօրոք փորձեր անեին: