ԱԺԿ դիրքորոշումը՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺԿ-ն հայտարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«ԼՂՀ հռչակումից եւ անկախ պետականություն կերտելու պատմական որոշումից 15 տարի անց Սահմանադրության ընդունումըթույլ է տվել իրավական նոր մակարդակի բարձրացնել պետական իշխանության ինստիտուտների կայացման եւ մարդուիրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրագրման աշխատանքները:

Արցախի ժողովրդավարական կուսակցությունն իր ձեւավորման պահից Սահմանադրության մշակման եւ ընդունման խնդիրըդիտել է որպես ծրագրային նպատակ եւ ակտիվ դերակատարություն է ունեցել 2005-2006 թվականներին՝ երկրի Հիմնական օրենքինախագծի մշակման, ինչպես նաեւ հանրային քննարկումների ու հանրաքվեի կազմակերպման ժամանակ:

2006թ. դեկտեմբերի 10-ին ընդունված Սահմանադրությունը ապացուցել է իր կենսունակությունը՝ ապահովելով երկրի բնականոնզարգացումը, ապահովագրելով քաղաքական եւ այլ բնույթի ճգնաժամային իրավիճակներից:

Այս ամենով հանդերձ, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը գտնում է, որ երկրի սահմանադրական կարգիկատարելագործման խնդիրները մշտապես պետք է լինեն իշխանությունների եւ քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում՝հաշվի առնելով արագ փոփոխվող ժամանակների պահանջը:

Հենց այդ ընկալման հաշվառումով ԱԺԿ ծրագրում, պետական շինարարության բաժնում, հատուկ տեղ է հատկացված պետականկառավարման համակարգի զարգացման հեռանկարին, ինչն արտահայտված է հետեւյալ ծրագրային դրույթներում.

– հետամուտ լինել իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական թեւերի սահմանադրական տարանջատման, նրանցմիջեւ զսպման և հակակշիռների մեխանիզմների գործնական իրականացմանը,

– նպաստել սահմանադրական արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների կայացմանըև մշտական կատարելագործմանը` ի շահ քաղաքացու ազատությունների եւ հանրային համերաշխության,

– աջակցել տեղական ինքնակառավարման համակարգի հետագա կայացմանը:

Վերոնշյալ դրույթների իրագործումը, Արցախի ժողովրդավարական կուսակցության կարծիքով, պետք է տեղի ունենա էվոլյուցիոնճանապարհով, երկրում սահմանադրական բարեփոխումներ կատարելու միջոցով, որի արդյունքում կունենանք՝.

ա/ Արցախի առանձնահատկությունները հաշվի առնող պետական կառավարման արդյունավետ եւ ճկուն համակարգ,

բ/ ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդող, մարդու իրավունքների ու ազատությունների անմիջական գործողությունըերաշխավորող սահմանադրաիրավական մոդել,

գ/ պատասխանատու քաղաքական ուժեր եւ քաղաքացիական հասարակություն, որոնք առաջնորդվում են ազգային ու պետականշահերով եւ սահմանադրական մտածողությամբ»:

19 փետրվարի, 2016թ.
ք. Ստեփանակերտ




Լրահոս