ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վերջերս մոտ կես միլիոն դրամ է ծախսել` էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի եւ բնապահպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի նիստի անցկացման ընթացքում աշխատանքային ճաշի եւ սրահի վարձակալության համար: Իսկ այդ ամենը նախարարությունն իրականացրել է «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ի միջոցով, որին էլ վճարել է գումարը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկություններ ճշտել այս ՍՊԸ-ի վերաբերյալ, եւ պարզվեց, որ այն զբաղվում է ճարտարապետաշինարարական ծառայություններ մատուցելով, ընդ որում, բավական հայտնի ընկերություն է: Հետաքրքիր է` ինչպես է էկոնոմիկայի նախարարությունը ճարտարապետ-շինարարներին ճաշ պատվիրել:




Լրահոս