Ինչպես գրել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը, իշխանական շրջանակներում արդեն մի քանի օր է՝ շշուկով պատմում են, որ մոտ տասն օր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի թիկնապահների կողմից ծեծի է ենթարկվել կառավարության աշխատակազմի աշխատակից Հայկ Կարապետյանը, որը թիկնապահների հետ ուտել-խմելիս է եղել Արաբկիր վարչական շրջանի ռեստորաններից մեկում, որտեղ էլ նրանց միջեւ վեճ է սկսվել: Հ. Կարապետյանը վնասվածք է ստացել ծնոտի շրջանում եւ դիմել բժշկի: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց կատարվածի շուրջ զրուցել ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) հետ: «Ես նման տեղեկություն չունեմ, եթե դա հավաստի լիներ, ես կիմանայի: Ու եթե ես տեղյակ չեմ, ուրեմն այն հավաստի չէ»,-հակիրճ ասաց ՊՊԾ պետը:
ԹԱՔՑՆՈ՞ՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ