Նուբարաշեն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար, ՀՀԿ անդամ Արթուր Կիրակոսյանն աշխատակազմ չունի: Ըստ news.am-ի՝ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր աշխատակազմն ազատման դիմում է գրել, եւ նոր ղեկավարը փաստացի առանց աշխատակազմի է մնացել: Նա նշել է, որ կառաջարկի աշխատակազմին շարունակել աշխատանքը, իսկ եթե չցանկանան, նոր աշխատակազմ կհավաքեն: Նորանշանակ ղեկավարը չգիտի` աշխատակազմի միահամուռ կերպով հրաժարական տալը դավադրություն է, թե մութ ուժերի ձեռքի գործը, «թիմ է, իրար հետ աշխատել են, իրար հետ էլ գնացել են»:
ԲՈՅԿՈ՞Տ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ