«Եվրատեսիլ 2016»-ի շրջանակներում Իվետա Մուկուչյանը կհամագործակցի Kivera Naynomis նորաձևության տան հետ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 2-ին: Իվետա Մուկուչյանն այս տարի եվրատեսիլյան բեմում կկատարի “LoveWave” ստեղծագործությունը: Երաժշտության համահեղինակները Լևոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանը եւ Սթեֆանի Քրաթչֆիլդը:

Ինչպես “LoveWave” տեսահոլովակում, այնպես էլ «Եվրատեսիլ 2016»-ի նախապատրաստական եւ մրցութային փուլում Իվետա Մուկուչյանը կհամագործակցի Kivera Naynomis նորաձևության տան հետ: Բեմական և նշանակալի միջոցառումների որոշ հագուստներ կստեղծվեն Kivera Naynomis նորաձեւության տանը:

10683723_1002030716544661_434255744574385914_o

Ի դեպ, սա նրանց առաջին համագործակցությունը չէ: 2013 թ. Իվետան ներկայացրել է տվյալ ապրանքանիշի Red Collection հավաքածուն:

Kivera Naynomis նորաձևության տան հիմնադիր, գլխավոր դիզայներ Արևիկ Սիմոնյանի խոսքով՝ «Եվրատեսիլ 2016»-ի շրջանակներում Kivera Naynomis-ի հետ աշխատելու վերջնական որոշումն, իհարկե, ուրախացրել է իրեն. «Իվետան իր կերպարով շատ համահունչ է մեր բրենդին, նա լավագույնս մարմնավորում է Kivera Naynomis կնոջ կերպարը, բացի այդ, միշտ էլ հաճելի է աշխատել դրական էներգետիկայով օժտված, շփման մեջ բաց ու թեթև մարդու հետ, ինչը ևս գնահատելի է: Մենք էլ կանենք ամեն ինչ՝ լավագույն արդյունք ստանալու համար».- նշում է Արևիկ Սիմոնյանը:

10370374_1002030706544662_432926111385655832_n

«Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանին ևս շատ ոգևորել է այս համագործակցությունը: «Վստահ եմ, որ ապահով ձեռքերում եմ եւ հույս ունեմ, որ հանդիսատեսին դուր կգան նաև իմ հագուստները» – նշում է Իվետան:

Երգչուհի Իվետա Մուկուչյանի եւ Kivera Naynomis-ի եվրատեսիլյան համագործակցության առաջին արդյունքը կարող եք տեսնել “LoveWave” տեսահոլովակում, որի թիզերը կարող եք դիտել այստեղ:

10256225_1002030693211330_2206026695999713635_n

Իվետան Kivera Naynomis հագուստ է կրել նաև «Եվրատեսիլ 2016. օրագիր» ծրագրի շրջանակներում:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ փուլում: Այս տարի Եվրատեսիլին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):

1240162_1002030699877996_260394346741576749_n




Լրահոս