ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան: Ես ամբողջությամբ կիսում եմ ԱԺ նախագահի տեսակետն այն մասին, որ պետական բյուջեի միջոցները երբեւէ մսխած պաշտոնատար անձինք պետք է կրեն խիստ պատիժ»:

Տիգրան Սարգսյան

Իսկ օֆշորային գոտում ընկերություն գրանցած անձինք նույնպե՞ս պետք է կրեն խիստ պատիժ, թե՞ միայն մեկի վրա բարդելով եւ նրանից քավության նոխազ սարքելով՝ ամեն ինչ կավարտվի: Հարցը հռետորական է, քանի որ արդեն իսկ ամեն ինչ տեսանք: Եվ նույն արդյունքը կարող է լինել ՎՊ-ի բացահայտած չարաշահումների դեպքում: Իշխանությունները խաչիկյաններ միշտ էլ կգտնեն, մի քանի մանր ու միջին պաշտոնյայի վրա բոլորի արածները բարդելը երբեք խնդիր չի եղել նրանց համար: Կարեւորը, որ Տ. Սարգսյանն ամեն անգամ կարողանում է ջղայնացած, ոգեւորված ելույթներ ունենալ, վճռական հայտարարություններ անել:




Լրահոս