Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խնդրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային չեղարկել Վենեսուելայի դեմ պատժամիջոցները՝որպես բարի կամքի դրսևորում, փոխանցում է Lifenews-ը:
Հարավամերիկյան երկրի դեմ Վաշինգտոնի սահմանափակող միջոցները սահմանվել են 2015թ. մարտին:
«Հույս ունեմ, որ մարտի սկզբին նախագահ Օբաման կչեղարկի Վենեսուելայի դեմ պատժամիջոցները և կընդունի Մաքսիմիլիան Սանչես Արվելայիսի հավատարմագրերը, որպեսզի բարի կամք ցուցաբերի Վենեսուելայի, ինչպես նաև Ամերիկյան ժողովուրդների Բոլիվարիական դաշինքի (ԱԼԲԱ) և ամբողջ Լատինական Ամերիկայի հետ լավ հարաբերությունների հաստատման հարցում»,-հայտարարել է Մադուրոն:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան