Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության 23 րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»ն սեփական հարկի տակ ուժերը կչափի «Հոֆենհայմ»ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմի մեկնարկային կազմը:
Ըստ այդմ՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կլինի թիմի մեկնարկային կազմում: «Բորուսիա»ն 51 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 2րդ հորիզոնականում, իսկ «Հոֆենհայմ»ը 18 միավորո նախավերջին՝ 17-րդ հորիզոնականում է