«Քաղաքական դաշտն այժմ չափից ավելի նիրհած վիճակում է, այն ուժերը, որ պիտի իրենց ցուցադրեին, այժմ աութսայդերի կարգավիճակում են հայտնվել»:
Երեւի այդ ուժերից մեկն էլ Հայաստանի մարքսիստական կուսակցությունն է, որի հավանաբար միակ ներկայացուցիչն է Դավիթ Հակոբյանը: Տեսնես Հայաստանի միակ մարքսիստը, նիրհած ասելով ու աութսայդերի կարգավիճակում բնորոշելով, իրե՞ն էլ նկատի ունի, թե՞ ինքն ամեն դեպքում մշտապես ակտիվ է, թեկուզեւ միայնակ, սակայն բոլորի ուշադրության կենտրոնում, եւ բոլորն իրե՞ն են սպասում: Սպասողները, իհարկե, քիչ չեն, բայց դա այլ սպասում է՝ պարզապես տրամադրություն բարձրացնելու ակնկալիք, եւ հավանաբար շատերը դեմ չեն լինի, որ մարքսիստը դուրս գա աութսայդերի կարգավիճակից եւ ավելի հաճախակի ուրախություն պարգեւի մարդկանց: