Աբրամովիչն ու Կոնտեն որոշել են հանդիպել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մոտ ժամանակներս կհանդիպի Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչին, վստահեցնում է La Gazzetta dello Sport-ը:

Իտալացի մասնագետը նախնական համաձայնություն է տվել ամռանն ակումբը գլխավորելու առաջարկին, բայց կողմերը դեռ պետք է քննարկեն համագործակցության մանրամասները: Որոշիչ հանդիպումը տեղի կունենա Մոնտե-Կարլոյում, որտեղ ապրում է Անտոնիոյի գործակալը:

Աբրամովիչը մտադիր է անձամբ խոսել Կոնտեյի հետ և կփորձի համաձայնեցնել պայմանագրի պայմանները: «Չելսի»-ում Անտոնին կկարողանա երեք տարում վաստակել 20 մլն եվրո:




Լրահոս