Ուշագրավ զարգացումներ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով ազատազրկված 4 անձանց կալանքը եւս երկու ամսով երկարաձգվեց: «Ժողովուրդ»-ին այս գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ այս գործով ազգային անվտանգության ծառայությունում մի շարք վարկածներ են առաջ քաշվել: Պարզվում է՝ Հենրիկ Ավագյանը կանգնած է եղել մեքենայի աջ կողմում, եւ, բնական է, կրակել է միայն աջ կողմից, սակայն կարծես թե փորձաքննության ընթացքում հայտնաբերվել են փաստեր, որ կրակոցների հետքեր են հայտնաբերվել նաեւ մեքենայի ձախ կողմում: Եւ հիմա քննարկվում է այն վարկածը, որ Հենրիկ Ավագյանի կրակելուց եւ փախուստի դիմելուց հետո մարզպետի մեքենայի ուղղությամբ այլ կրակոցներ էլ են հնչել: Ու եթե սա ապացուցված համարվի, ապա կատարված հանցագործության աստիճանը ինքնաբերաբար կծանրանա:

Գրել էինք, որ գործով կալանավորված Գարեն Աթաջանյանը ցուցմունք է տվել Արա Բուդաղյանի դեմ, ինչից հետո, ըստ լուրերի, վերջինիս պետք է ազատ արձակեին` հիմք ընդունելով առողջական վիճակը: Սակայն մեզ հասած տեղեկություններով՝ օրերս միջնորդություն է ներկայացվել առողջապահության նախարարություն, որպեսզի հանձնաժողով ստեղծվի, եւ ստուգման ենթարկեն Գարեն Աթաջանյանին՝ պարզելու համար, թե արդյո՞ք նրա առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է, թե ոչ:

Այսպիսով, հետաքրքիր զարգացումներն առջեւում են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս