Կառավարության վաղվա նիստում կքննարկվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ոչ պետական առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով շարժական գույք տրամադրելու մասին հարցը:
Պարզվում է, որ ձայնային սարքավորումներով ապահովելու անհրաժեշտություն է ծագել և կառավարության որոշմամբ՝ Մարզահամերգային համալիրն տրամադրվելիք գույքը կլինի էլեկտրական բարձրախոսների և ուժեղացուցիչների տեսքով:
Նախագծից տեղեկանում ենք, որ սարքավորումները ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում: