Հրդեհի հետեվանքով ԳԱԶ-52-ը մասամբ այրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 1-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Թումանյանի բաժանում հաղորդում է ստացվել, որ Սանահին թաղամասում բեռնատար ավտոմեքենա է այրվում: 
Բաժին հրավիրված Սուսան Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, իրենց անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել իրենց տան մոտ կայանված, ամուսնուն պատկանող “ԳԱԶ-52” մակնիշի ավտոմեքենայում: 
Հրդեհը մարվել է ժամը 04.15-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով ավտոմեքենան մասամբ այրվել է: Հանգամանքները և վնասի չափը պարզվում են: Քննությունը վարում է ոստիկանության Թումանյանի քննչական բաժանմունքը:




Լրահոս