ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները թեւակոխել են նոր, առավել լարված փուլ: Ըստ այդմ, Տ. Սարգսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրել է, թե իր «օֆշորային սկանդալի» պատմության թիկունքում կանգնած է Հ. Աբրահամյանը: Մատուցվել է նաեւ, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «տեղում չէ», քանի որ չի շտապում կենսագործել վարչապետին «ջրից չոր դուրս բերելու» «օպերացիան»: Եվ որպեսզի ասվածն առավել արժեքավոր լինի, Տ. Սարգսյանը տարաբնույթ փաստարկներով փորձել է ապացուցել, թե այդ պաշտոնյաները, ինչպես եւ ՎՊ նախագահը, կառավարվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ըստ նույն աղբյուրների՝ չի բացառվում, որ առաջիկայում, բացի գլխավոր դատախազից, փոխվի նաեւ ԱԺ նախագահը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրա եղբոր` Ջոնիկ Աբրահամյանի դիզվառելիքային չարաշահումներն էլ առաջիկայում լուրջ ընթացք կստանան:




Լրահոս