Կիմ Չեն Ինը հրամայել է նոր միջուկային փորձարկումներ անցկացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է նոր միջուկային փորձարկումներ անցկացնելու անհրաժեշտության մասին, փոխանցում է ՑՏԱԿ գործակալությունը:

Կիմ Չեն Ինի խոսքով՝ նոր փորձարկումները «կօգնեն ցուցադրել Հյուսիսային Կորեայի ռազմագլխիկների կործանիչ ուժը»:

ԿԺԴՀ առաջնորդը նաև կոչ է արել միջուկային մարտագլխիկի մատակարարման նոր միջոցներ մշակել:

«Հյուսիսային Կորեան պետք է պատրաստ լինի հակառակորդի հարձակմանը օդում, ջրում և ցամաքում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նոր փորձարկումներ անցկացնել»,- հայտարարել է ԿԺԴՀ առաջնորդը:




Լրահոս