Ռուսաստանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է ուղարկել Ուկրաինա՝ կապված Կիևում, Օդեսայում և Լվովում ռուսական դեսպանությունների շենքերի վրա հարձակումների հետ:
Այս մասին «Ռոսիա 24»-ի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է ուղարկել Ուկրաինայի ԱԳՆ, որում կոչ է անում ուկրաինական իշխանություններին ուշադրություն դարձնել ծայրահեղականների սադրիչ գործողություններին»,-ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ օրերս Լվովում Ռուսաստանի հյուպատոսության շենքի վրա ձվեր են նետել և այրել Ռուսաստանի դրոշը, ինչպես նաև Կիևում ռուսական դեսպանատան շենքի վրա յոդով շշեր են նետել, իսկ Օդեսայում ակտիվիստներն այրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խրտվիլակը: