Մարտի 12-ին՝ ժամը 16:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Մ. Գ.-ի անվամբ քաղաքացի Մ. Կ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ մեկանգամյա օգտագործման թեյի տուփի միջից հայտնաբերել և առգրավել են 2 գրամ քաշով կանաչավուն չորացրած, մանրացրած զանգված և 100 մլ. տարողությամբ, «բժշկական սպիրտ» գրառմամբ, գործարանային փակ տարայով, յուրահատուկ սուր հոտով հեղուկ զանգված:
Հայտանբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: