Ադրբեջանա-իրանական սահմանին 5 մարդ է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 13-ին առավոտյան Իրանից Ադրբեջանի տարածք ներթափանցելու փորձի ժամանակ 5 մարդ է սպանվել, փոխանցում է Contact.az-ը:

Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի Դաշքենդ Յարդըմլին գյուղի մերձակայքում:

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ գործել է ազդանշանային համակարգը, և Իրանի կողմից 8-10 հոգանոց խմբի տեղաշարժ է արձանագրվել:

Ներթափանցման փորձ կատարածները հրաժարվել են կատարել «կանգնել» հրամանը, և, անտեսելով նախնազգուշական կրակոցը, զինված հակազդեցություն են ցուցաբերել: Սահմանապահները ստիպված են եղել պատասխան կրակ բացել, ինչի արդյունքում 5 մարդ է սպանվել, ևս երկուսը ձերբակալվել են:

Իրավախախտներից մի քանիսին հաջողվել է ներթափանցել Ադրբեջանի տարածք: Շարունակվում են հետախուզական աշխատանքները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս