Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրաման է արձակել Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման մասին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ինչպես հայտնել են ՌԴ ՊՆ-ում, Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում սկսվել է ռուսական ինքնաթիռների վերադարձման նախապատրաստական աշխատանքները:
Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մարտի 15-ից կսկսվի Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումը: Այս մասին համաձայնություն էր ձեռք բերվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Երեքշաբթի գիշերը Սիրիայի հարցով քննարկում է տեղի ունեցել նաև ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև: Պուտինն ու Օբաման հաստատել են, որ ռուս-ամերիկյան նախաձեռնությունը, որն աջակցվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, թույլ տվեց կտրուկ նվազեցնել սիրիական հողի վրա արնահեղության մասշտաբները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան