Չնայած նրան, որ Սիրիայից Ռուսաստանի հիմնական ավիախումբը դուրս է բերվել` ՌԴ ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները կշարունակեն ավիահարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը:
Սիրիայում Հմեյմիմ ավիաբազան շարունակում է աշխատանքը:
«Ահաբեկչության դեմ պայքարում հաղթանակի մասին վաղ է խոսել: Ռուսական ավիախումբը կշարունակի ավիահարվածները ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է փոխնախարարի խոսքը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր արձակել մարտի 15-ից Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման մասին: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Սիրիայում սեպտեմբերից սկսած մոտ 400 բնակավայր է ազատագրվել ահաբեկիչներից, ոչնչացվել է մոտ 2 հազար զինյալ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան