ArmLur.am-ը ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեից տեղեկանում է, որ երեկ` մարտի 22-ին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է գերմանական KfW բանկի պատվիրակությանը՝ հետևյալ կազմով՝ Դանիելա Բեսե-ոռոգման ծրագրերի հայաստանյան պատասխանատու, Թոմաս Վոլֆ – KfW բանկի ինժեներ, Զառա Չատինյան – KfW բանկի երևանյան գրասենյակի պատասխանատու: Այցի նպատակն էր ՋՏՊԿ-ի հետ քննարկել հետևյալ հարցերը.
- Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքը,
- Կապսի ջրամբարի կառուցման տեխնիկատնտեսագիտական ուսումնասիրությունների և կառուցապատման աշխատանքների ապահովագրության հետ կապված խնդիրներ,
- Կապսի ջրամբարի կառուցման շրջանակներում ջրերի համապարփակ կառավարման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի հետ կապված հարցեր:
Կապսի ջրամբարը «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» ծրագրի մեկ բաղադրիչն է: Այս ծրագիրն առանձնանում է նրանով, որ, լինելով ջրամբարաշինության ծրագիր, իրենում ներառում է նաև ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման բաղադրիչ: Հիմնականում հետապնդելով ջրամբարման նպատակ, ծրագրի 2-րդ փուլով նախատեսվում է ենթակառուցվածքների ստեղծում, որի միջոցով ջրամբարում կուտակված ջրի զգալի մասը կհասցվի Արարատյան դաշտ՝ դրանով իսկ թուլացնելով ճնշումը Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրային ռեուրսների վրա: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ա. Հարությունյանը կարևորեց Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու հրատապությունը, առաջարկեց բանկին սահմանել գործողությունների «ճանապարհային քարտեզ», որպեսզի հնարավոր լինի վերահսկել թե՛ խորհրդատուների և թե՛ ԾԻԳ-ի ընթացիկ աշխատանքների արդյունավետությունը:
Կապսի ջրամբարի շինարարությունն ունի իր առանձնահատկությունը: Ջրամբարի թասի տակով անցնում է Ախուրյան գետը: Անվտանգության երաշխիքներ ապահովելու նպատակով բանկն առաջարկում է ապահովագրել և տեխնիկատնտեսագիտական հետազոտության և թե հատկապես շինարարական աշխատանքները:
Այդ նպատակով կոմիտեն նախապես դիմել է Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններին՝ ճշտելու այդ ընկերությունների հնարավորություններն ու փորձառությունը նմանատիպ աշխատանքներ ապահովագրելու առումով: Կողմերն արձանագրեցին, որ պետք է առավել մանրամասն քննարկվել թե՛ ապահովագրման «օբյեկտի» խնդիրը և թե՛ ապահովագրման մեխանիզմներն ու ֆինասական աղբյուրները:
Քննարկելով «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» ծրագրի շրջանակներում համապարփակ կառավարման հետ կապված հարցերը՝ կողմերը համաձայնություն ձեռք բերեցին ծրագրի բաղադրիչներն ու գործողությունները քննարկել մասնագետների՝ առաջիկայում հրավիրվելիք աշխատաժողովում: