Երեկ ավարտվեց ապրիլի 17-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուների գրանցման ժամկետը: Մարտի 30-ից մեկնարկում է քարոզարշավը:
ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ Թալինում առաջադրված 4 թեկնածուներից մեկի գրանցումն է ԸԸՀ-ն մերժել. խոսքը անկուսակցական Գևորգ Գրիգորյանի մասին է: Այստեղ կպայքարեն գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը, Հայկական վերածնունդից Գուրգեն Գրիգորյանը, ՀՅԴ-ից Տիգրան Հարությունյանը: Հավելենք, որ Գրիգորյանները հարազատ եղբայրներ են:
Սպիտակ քաղաքում առաջադրված 4 թեկնածուներից 2-ի գրանցումը մերժվել է. ԸԸՀ-ն գրանցել է միայն գործող համայնքապետ Գագիկ Սահակյանի ու Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանի թեկնածությունները: