Armenian text to speach

Ոստիկանները փորձում են խոչընդոտել Վճարենք 100 դրամ ակցիայի մասնակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
“Չենք վճարելու 150 դրամ” նախաձեռնության մասնակիցները Երեւանի Օպերային հարակից տարածքում շարունակում են իրենց ակցիան, որոնց են միանում նորանոր երիտասարդներ ու ուսանողական խմբեր:
Նրանք բաժանվել են մի քանի խմբերի եւ այդ տարածքում գտնվող բոլոր կանգառներում անցող երթուղայինների ու ավտոբուսների վրա փակցնում են “Վճարել 100 դրամ” գրությամբ թղթեր, իսկ ուղեւորներին հորդորում են վճարել միայն 100 դրամ:
Ոստիկաններն իրենց հերթին, շղթա են կազմել եւ հնարավորինս փորձում են կանխել, որպեսզի ակցիայի մասնակիցները թռուցիկները փակցնեն երթուղայինների վրա, իսկ փակցվածները՝ պատռում են:



Լրահոս