Կառավարության նիստում այսօր քննարկվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությունը, որվ վերջինս առաջարկում է փոփոխություններ կատաևել «Քրեական օրենսգրքում»: Նա առաջարկում է այսուհետ ընտրակեղծարարներին տուգանելու փոխարեն միայն ազատազրկել:
Հարցը գործադիրի դատին ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` հայտարարելով, որ կառավարությունը դեմ է և առաջարկեց հարցի վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ կազմակերպել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս հարցը կարևոր համարեց և ցանկացավ կարծիքներ լսել: Առաջինն աևտահայտվեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ով հայտարարեց` պետք է խստացնել տուգանքը: Իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ նշեց, որ պետք է այդ հարցը վստահել դատարանին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ի պատասխան նշեց, որ ուսումնասիրել է այս խնդիրը և գիտի, որ Գերմանիայում և Շվեյցարիայում գործում է և տուգանքը, և ազատազրկումը:
«Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի մենք տանք համաձայնություն, ԱԺ-ն կորոշի: Իրավական առոմով ես էլ եմ համարում, որ ճիշտ չի»,- նշեց վարչապետը և դրական եզրակացություն տվեց պատգամավորի նախաձեռնությանը: