Սոթքի ոսկու հանքի անվտանգության ծառայությունից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հանքի տարածքում երկու անձանց են հայտնաբերել, որոնք հանքի աշխատողներ չեն:
Ոստիկանության Վարդենիսի պահպանության բաժանմունքի ծառայողները Սոթքի ոսկու հանքի «Բաց հանք» կոչվող տարածքում հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1987 թ. ծնված Ոսկան Շ.-ին և 1991 թ. ծնված Խորեն Ա.-ին:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: