ՀԺ.Պռոշյանի գյուղապետը դեռ չի ստորագրել 13 աշխատակիցների դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը դեռ չի մակագրել գյուղապետարանի 13 աշխատակիցների՝ աշխատանքից ազատվելու դիմումը: Այս մասին գրում է ,Հայկական ժամանակե-ը և հղում անելով գյուղի իրենց աղբյուրին:
“Ըստ մեր ունեցած տեղեկության, Մուրադյանը սպասում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված եռօրյա ժամկետի լրանալուն: Աշխատան֊քային օրենսգրքի 112.3 հոդվածի համաձայն, աշխատողն իրավունք ու֊նի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո՝ երեք աշխա֊տանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծա֊նուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ: Գյուղա֊պետն էլ սպասում է՝ կարող է փոշմանող լինի: Արթուր Մուրադյանը մտա֊դիր Է ժամկետը լրանալուն պես ընդունել բոլոր 13 աշխատակիցների հրաժարականները, քանի որ նրանցից ոչ մեկն առայսօր իր դիմումը ետ չի վերցրել, և դա ամենայն հավանականությամբ կանի հենց այսօր, երբ լրանում է եռօրյա ժամկետը”,-գրում է թերթը:
 Մանրամասները՝  “Հայկական ժամանակ”-ի այսօրվա համարում




Լրահոս