ԼՂ հակամարտության կարգավորման հարցով համաձայնագրերը գրեթե պատրաստ են. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով համաձայնագրերը գրեթե պատրաստ են, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Լավրովը նշել է, որ համաձայնագրերն արդեն բանակցային սեղանի վրա են:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ խնդրին հատուկ ուշադրություն է հատկացնում, մենք մշտապես հանդիպում ենք նախարարների մակարդակով»,-ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է նաև, որ Ռուսաստանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղում բռնությունների բռնկումը չթույլատրելու համար:

«Ըստ էության, մենք մոտ ենք համաձայնության հասնելուն: Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ երեկ և այսօր տեղի ունեցած բանակցությունները, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ վաղը կայանալիք հանդիպումը նույնպես նվիրված կլինի մեր կողմից գործադրվող ջանքերին»,-հավելել է Լավրովը:

«Անկասկած, մենք շահագրգիռ ենք, որպեսզի որքան հնարավոր է արագ լուծվի կոնֆլիկտը: Դա բխում է մեր ընդհանուր շահերից»,-ընդգծել է նա:




Լրահոս