Մարո Գուլոյանի գործի քննությունը Կոտայքի մարզում այլեվս չի իրականացվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013թ. հունիսի 17-ին Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից ՀՀ Գլխավոր դատախազւթյանը ներկայացվել էր դիմում Մարո Գուլոյանի գործով վարույթի անօրինական կարճման որոշման դեմ:
Հունիսի 24-ին ՀՀ Գլխավոր դատախազի որոշմամբ Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության կապակցությամբ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը, կայացված ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից, վերացվեց: Հուլիսի 11-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանը նոր դիմում ներկայացրեց ՀՀ Գլխավոր դատախազություն` գործի քննությունը Երևան տեղափոխելու վերաբերյալ: Հուլիսի 26-ին ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի գրությամբ քրեական գործն ուղարկվել է Քննչական գլխավոր վարչության պետ Գ. Համբարձումյանին` գործի նախաքննության կաատրումը մեկ այլ քննչական մարմնի հանձնարարելու համար:
Խորին շնորհակալոթյուն հայտնելով ՀՀ Գլխավոր դատախազությանը նախաքննության օրինականության վերահսկողության ապահովման համար` տուժող կողմը հուսով է, որ գոնե նոր քննչական մարմնի կողմից Մարո Գուոյանի կասկածելի մահվան դեպքը կքննվի պրոֆեսիոնալ, առանց կողմնապահության և օրենքի պահանջների կոպիտ խախտման:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԱՆՈՒՆԻՑ Է:




Լրահոս