Լավրովը Ղարաբաղյան կոնֆլիկտի կողմերին կոչ է արել հետևել հրադադարի ռեժիմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական Մոսկվան երախտագիտություն է հայտնել Շվեյցարիային՝ անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության հարցով քննարկման հարթակ տրամադրելու համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Regnum-ը:

Լավրովը նշել է, որ ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ:

«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ և կոչ ենք անում կողմերին հետևել հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնագրերին: Շահագրգիռ ենք, որպեսզի քաղաքական ճանապարհով դրական ձեռքբերումներ նկատվեն այդ բարդ կոնֆլիկտի կարգավորման հարցով»,- ասել է Լավրովը:




Լրահոս