ԵԽԽՎ-ում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գարնանային նստաշրջանի օրակարգում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման հարցը: Ինչպես հայտնում են ԵԽԽՎ մամուլի ծառայությունում, գարնանային նստաշրջանը տեղի կունենա ապրիլի 18-ին:

Պլանավորվում է քննարկել «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին և ողբերգական էսկալացիան»:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի գլխավոր զեկուցողների շարքում են Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը, Եվրահանձնաժողովի ղեկավար ժան-Կլոդ Յունկերը, Վրաստանի և Թուրքիայի վարչապետեր Գեորգի Կվիրիկաշվիլին և Ահմեդ Դավութօղլուն:

Օրակարգում ներառված են նաև այլ հարցեր:




Լրահոս