ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանըսոցցանցի իր էջում գրել է.
«ԼՂՀ հարցի կարգավորման որևէ բանակցային պրոցես առանց ԼՂՀ ներկայացուցչի անընդունելի է:
Մեր զինվորներն ու սպաները իրենց կյանքի գնով կասեցրել են մի մեծ դավադրություն ընդդեմ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:
Մեր բանակի սխրանքը դիվանագիտական ճակատում չպետք է տանուլ տրվի. Հայաստանի ներկայացուցիչը չպետք է նստի ԼՂՀ հարցի կարգավորման որևէ բանակցային սեղանի շուրջ, որտեղ ներկա չէ ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչը:
Ալիևը երկար ժամանակ լկտիորեն բոյկոտում էր բանակցային պրոցեսը ու նաև դրա արդյունքում ստացավ հարձակման «դաբրո»: Բանակցային խնդրարկուի կարգավիճակը մեզ կբերի նոր «4-օրյա» կամ գուցե ավելի երկարատև պատերազմի:
Ազգային մեր համախմբումը պետք է ծառայեցվի կոնկրետ բանաձևի կենսագործման. եթե բանակցային սեղանի շուրջ չկա ԼՂՀ ներկայացուցիչ, ուրեմն չկա ԼՂՀ հարցի կարգավորման բանակցություն:
Եթե բանակցություն, ուրեմն այն պետք է լինի իրոք բանակցություն:
Եթե ոչ՝ à la guerre comme à la guerre (պատերազմում՝ ինչպես պատերազմում):