
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի եւ Մաշտոցի բաժնի Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, օգոստոսի 6-ին, Դավթաշենի 3-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարանից, գողության փորձ կատարելու կասկածանքով, Դավթաշենի 2-րդ թաղամասի թիվ 45 շենքի մոտից բերման են ենթարկել 39-ամյա Վաչագան Ղ.-ին, 31-ամյա Սուրեն Զ.-ին, 25-ամյա Պետրոս Թ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բերման ենթարկելու պահին Վաչագան Ղ.-ն իր մոտից նետել է սանտեխնիկական բանալի եւ դրամապանակ, որի մեջ կար երկկողմանի պտուտակահան, թվով 5 հատ երկաթե ձողեր` մոտ 10 սմ երկարությամբ, վերջնամասերը կորացված, իսկ բռնակները փաթեթավորված անգույն մեկուսիչով, ձող, մի կողմի վերջնամասը տափակեցված, իսկ վերջնամասին ամրակցված կոր ելուստով մետաղական մաս, պտուտակահանի բռնակ, 5 տարբեր չափսերի բանալիներ, մեկ երկաթե կլոր մետաղյա մաս` ելուստով:
Ըստ Վաչագան Ղ.-ի հայտարարության` նշված իրերը պատրաստել է բնակարանային գողություն կատարելու համար: Պետրոս Թ.-ի անձնական խուզարկության ժամանակ անդրավարտիքի գրպանից հայտնաբերվել է “Տրամադոլ” տեսակի դեղահաբի 2 թիթեղ, որոնցից մեկի մեջ` 10, իսկ մյուսի մեջ 3 դեղահաբ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: