Արթուր Բաղդասարյանը պատրաստ է վճարել «Ապրիլյան պատերազմի» ընթացքում զոհված բոլոր երիտասարդների հարազատների ուսման վարձերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով այս պահին աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում (որտեղից ավելի ուշ կմեկնի Ռուսաստանի Դաշնություն), հանդես է գալիս ևս մեկ կարևոր նախաձեռնությամբ։

Արթուր Բաղդասարյանը, ով իր գործունեության ողջ ընթացքում մեծ ուշադրություն է դարձրել կրթության ոլորտին և հանդիսանում է «Հայաստանում ֆրանսիական համալսարան»-ի, «Հայաստանում ֆրանս-գերմանական բարձրագույն ինժեներական ինստիտուտ»-ի, «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա»-յի, ինչպես նաև «ՀԱՊԿ ակադեմիա»-յի հոգաբարձուների խորհուրդների նախագահը, պատրաստականություն է հայտնում օրենքով սահմանված կարգով հայտարարագրված իր անձնական միջոցնեով վճարել «Ապրիլյան պատերազմի» ընթացքում զոհված բոլոր երիտասարդների, ինչպես նաև պայմանագրային զինծառայողների երեխաների և հարազատ քույր/եղբայրների ԲՈՒՀ-երի ուսման վարձերը։

Գործընթացն արդեն իսկ մեկնարկել է։ Մանրամասն տեղեկատվության, ինչպես նաև գրանցման համար խնդրվում է կապ հաստատել ՀՎԿ մամուլի խոսնակ Վահե Մոսինյանի հետ (հեռ․ 095-88-77-66)։




Լրահոս