ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ուղիղ գծի» ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի սրացմանը:
«Դա չափազանց զգայուն թեմա է: Մենք կիրառում ենք բժշկական սկզբունքը՝ մի վնասիր: Եվ անում ամեն հնարավոր բան կոնֆլիկտի կարգավորման համար»,-ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ տվյալ իրավիճակում անհրաժեշտ է «փոխզիջում գտնել»:
«Մի քանի տարի առաջ ինձ թվում էր՝ մենք հասել ենք այդ փոխզիջմանը, սակայն պարզվեց, որ դա այդպես չէ»,-նշել է Պուտինը:
Միևնույն ժամանակ, Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը շահագրգիռ է կոնֆլիկտի կարգավորման հարցում, քանի որ իշխանությունները մշտապես աշխատում են թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ: «Ռուսաստանը շահագրգիռ է կոնֆլիկտի կարգավորման հարցում, սակայն, բնականաբար, կոնֆլիկտը պետք է լուծվի Հայաստանի և Ադրբեջանի կողմից»,-ասել է Պուտինը: