Քիչ առաջ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակեց հերթական զոհված հերոսի տվյալները:
Մասիս Միքայելի Թովմասյան
ծնվել է 1979 թ-ին Մարտի 15-ին ԼՂՀ ք.Ստեփանակերտում
Ավարտել է ք. Ստեփանակերտի 10-րդ միջնակարգ դպրոցը 1996թ-ին:
1996 -1999թ-ը ծառայել է պաշտպանության բանակի շարքերում:
1999-2003թ սովորել է Երևանի Մենեջմենտի համալսարանը` ստանալով Իրավագիտության բակալավրի աստիճան:
2003- 2008-ը աշխատել է «HalloTrust» կազմակերպությունում:
2008-ից չէր աշխատում և զբաղվում էր մասնակի գործերով:
2016թ-ին որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ և զոհվել է:
Ամուսնացած էր, ունի 2 երեխա` 8 և 10 տարեկան:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեղեկանք՝ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կորուստների մասին: Ընդհանուր զոհվածների թիվը կազմել է 92: