Սիրիայում ռազմական գործողությունների հետո վերականգնման համար առնվազն 150 միլիարդ դոլար կպահանջվի: Նման տվյալներ է ներկայացրել Համաշխարհային բանկի ղեկավար Ջիմ Յոն Քիմը, փոխանցում է Lenta.ru-ն:
«Ես անհանգստացած եմ այն հարցով, որ չի լինի այն աջակցությունը, որը կարելի էր ակնկալել մեկ բարելի դիմաց նավթի 100 դոլար գնի ժամանակներում: Աջակցության մեծ մասը ստացվել է տարածաշրջանի հարևան՝ նավթաարդյունահանող պետություններին, սակայն դրանք ևս այժմ բախվել են բյուջետային դեֆիցիտի հետ»,-ասել է ՀԲ ղեկավարը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և նրա հրաժարականը պահանջող ապստամբների միջև հակամարտությունը սկսվել էր 2011թ. և վերածվել լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի, որի ընթացքում էլ ձևավորվել են ահաբեկչական կազմակերպությունները: