Մարզումների ժամանակ ես ավելի շատ կիլոգրամներ եմ բարձրացնում. Սիմոն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը գոհ չէ Եվրոպայի առաջնությունում իր գրանցած արդյունքներից:

«Առաջին անգամն է, որ մասնակցում էի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը և ինձ հաջողվեց մեդալակիր դառնալ: Իհարկե արդյունքներից գոհ չեմ, քանի որ մարզումների ժամանակ ես ավելի շատ կիլոգրամներ եմ բարձրացնում: Այստեղ էլ ակնհայտ, որ կարող եմ ավելին անել: Պոկում վարժությունում 185 կգ պարզապես գցեցի: Հրումում ես կարող էի ավելին անել: Ինչ որ բան չստացվեց: Իհարկե գոհ չեմ ինքս ինձնից: Ինքս վստահ էի, և թեթևություն էլ զգում էի: Օլիմպիական խաղերի համար ավեի մեծ աշխատանք է պետք կատարել: Վստահաբար, Ռիոյի Օլիմպիական խաղերի ավելի բարձր քաշեր կբարձրացնեմ»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում փաստեց հայ ծանրորդը:

Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մարտիրոսյանը բարձրացրեց 182 կգ: Սակայն հաջորդ երկու մոտեցումների ժամանակ Մարտիրսյանը գխավերևում չպահեց 184 կգ և185 կգ: Պոկում վարժությունում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնը նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը նախ բարձրացրեց 215 կգ, այնուհետև՝ 220 կգ, բայց չհանեց 225 կգ: Հրում վարժությունում նա գրավեց 3-րդ տեղը, իսկ երկամարտի 402 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Նորվեգիա, Ֆորդե

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս