Սիրիայի խորհրդարան են անցել երկու հայազգի պատգամավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություների արդյունքում սիրական հանրապետության օրենսդիր մարմին են անցել 250 պատգամավոր, որոնցից երկուս հայազգի են:

Սիրիայի խորհրդարանական ընտրությունների դատական բարձրագույն հանձնախումբը արդեն հրապարակել է ընտրությունների արդյունքում ընտրված բոլոր պատգամավորների անունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը, սիրիական խորհրդարանում հայերի ձայնը կներ կայացնեն Ժիրայր Ռեիսյանն ու Նորա Արիսյանը:

Ընտրությանը մասնակցել է Սիրիայի՝ ընտրելու իրավունք ունեցող բնակչության 57,56 տոկոսը:

Սիայում անցած չորեքշաբթի կայացած խորհրդարանական ընրտություններին 250 տեղի համար պայքարում էին 3,5 հազար թեկնածուներ: Երկրի ողջ տարածքում գործում էին ընտրատեղամասեր բացառությամբ Ռաքքա և Իդլիբ քաղաքներից, որոնք դեռ վերահսկում են«Ջեբհաթ ան Նուսրա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ չի ճանաչում Սիրայի խորհրդարանական ընրտությունների արդյունքները:




Լրահոս