Հրազդանցիներն ահազանգում են, որ քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանն ընտրակաշառք է բաժանում:
Քիչ առաջ 25/15 ընտրատեղամասում մի խումբ քաղաքացիներ նշված ընտրատեղամասի դիմաց մեզ հետ զրույցում հայտարարեցին` Արամ Դանիելյանը «մեշոկներով փող է բաժանում»:
Հիշեցնենք, որ Հրազդանում առաջադրվել են՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը (ՀՀԿ), նախկին քաղաքապետ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) եւ Արթուր Միսակյան («Հայկական վերածնունդ» կուսակցություն):
Մանրամասները` տեսանյութում: