ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես առողջ գնացել եմ բանակ, բայց զորացրվել եմ որպես նյարդային խնդիրներ ունեցող մարդ: Հիմա իմ զինգրքույկը համարվում է ոչ պիտանի: Ուզում եմ այն դարձնել պիտանի եւ իմանալ, թե ինչ է պետք դրա համար: Նշեմ, որ լիարժեք առողջ եմ եւ կարող եմ անցնել բժշկական փորձաքննություն: Եթե գրքույկս դառնա պիտանի, հնարավո՞ր է՝ ինձ նորից բանակ տանեն:

Մխիթար Սարգսյան (26 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մխիթար Սարգսյանի ուղարկած հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ առողջական վիճակի պատճառով պահեստազորում հաշվառված անձինք ենթակա են բժշկական վերափորձաքննության 5 տարին մեկ անգամ: Եթե պահեստազորում հաշվառված անձի առողջական վիճակը փոփոխվել է, նա իրավունք ունի նշված ժամկետից շուտ դիմել տարածքային զինկոմիսարիատ՝ բժշկական փորձաքննություն անցնելու համար, որի արդյունքներով եթե ամբողջությամբ պիտանի ճանաչվի զինծառայության համար, նրա զինգրքույկում կկատարվի համապատասխան գրառում: Միաժամանակ, եթե տվյալ անձը փորձաքննության արդյունքներով պիտանի է ճանաչվում մինչեւ 27 տարին լրանալը, ապա զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության՝ 24 ամիս ժամկետով կամ չծառայած ժամկետը շարունակելու:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն, եթե Մ. Սարգսյանը հիմա լիովին ապաքինված է եւ առողջ, ապա կարող է անցնել բժշկական փորձաքննություն, որից հետո միայն պարզ կլինի նրա հետագա անելիքների հերթականությունը՝ այնուամենայնիվ չի բացառվում, որ կրկին բանակ տանեն:




Լրահոս