Ուժգին պայթյուն է որոտացել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Նոնանկուր քաղաքում, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառը շենքերից մեկում գազի արտահոսքն է եղել: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատները:
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ դեպքի արդյունքում կան զոհեր և վիրավորներ, սակայն նրանց թիվը չի հստակեցվում:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: