101 տարի` հիշում ենք և պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 24-ը Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրն է:

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների առաջիմ մեծ խումբը)։

Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո, ամեն տարի ապրիլի 24-ին համաժողովրդական երթը ճանապարհ է բռնում դեպի համալիր։ 1988-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունել է 1915-ի Հայոց Ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր և համարվել ոչ աշխատանքային օր։

Ջավախքում ապրիլի 24-ին տեղի են ունենում մասսայական երթեր եւ պսակներ են դրվում Մեծ Եղեռնի զոհերի հուշարձաններին Ախալքալաքում, Ախալցխայում եւ Ջավախքի այլ բնակավայրերում: Իսկ ապրիլի 24-ին նախորդող գիշերը տեղի է ունենում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ջահերթ:




Լրահոս