100 տարի առաջ միլիոնավոր հայեր զոհ գնացին: Այսօր փորձում ենք այնպես անել, որ նման դեպքեր չկրկնվեն, այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Հարցին ինչպես եք վերաբերում, որ Օբաման «ցեղասպանություն» եզրույթն այս տարի էլ չօգտագործեց, նա նշեց, որ ԱՄՆ նախագահն ուժեղ հայտարարություն է արել, բնութագրել է 20 -րդ դարի վայրագություն. «ԱՄՆ նախագահը հավատարիմ է մնում այն հանձնառություններին, որը տանում է դեպի նրան, որ ճանաչեն դեպքերի արդարաությունը», – ընդգծեց դեսպանը:
Իսկ այն հարցին արդյոք Թուրքիային հաճոյանալու համար Օբաման ցեղասպանությունը չարտասանեց, նշեց, ու իրենց նպատակը ճմարտությունն է և երկների համերաշխությունը: